Կաթողիկոսն իր համար դամբարան է կառուցել. «Հրապարակ».
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովրդավարական բեւեռը կամ, այլ կերպ ասած՝ «ծռերը», մեր տեղեկություններով, փողոց վերադառնալու, ավելի ճիշտ՝ փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում: Խորհրդարանական ընդդիմության ՝ Ֆրանսիայի հրապարակը լքելուց հետո «ծռերը» կարծում են, որ հանրության ռադիկալ զանգվածներին միայն ռադիկալ մարտավարությամբ է հնարավոր փողոց հանել, իսկ վերջին ամիսների պայքարը ցույց է տվել, որ մի ստվար զանգված արմատական գործողություններ է պահանջում:
«Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Արեւմուտքի նկատմամբ խաղերով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի արդարացնում Արեւմուտքի բոլոր հույսերը, եւ որոշ արեւմտյան շրջանակներ փորձելու են փողոցով ներազդել նրա վրա՝ արագացնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում