Հրազդանում տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
«Հունիսի 18-ին, ժամը 01։11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։28-ին, մարվել՝ 01։48-ին։ Այրվել են տան նախամուտքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ