Ջուլիան Ասանժի վիճակը բանտում զգալիորեն վատացել է
ԱշխարհՋուլիան Ասանժի առողջական վիճակը Բելմարշ բանտում զգալիորեն վատացել է։ Այս մասին ավստրալական ABC ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նրա կինը՝ Ստելլա Մորիսը։
«Ես անհանգստանում եմ Ջուլիանի համար, ես նրա հետ չեմ խոսել որոշման հրապարակումից ի վեր (Բրիտանական ՆԳՆ), ես տեսա նրան երեքշաբթի օրը, նա շատ անհանգստացած էր», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը:
Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հավանություն է տվել WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ արտահանձնմանը, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Ասանժը մտադիր է բողոքարկել, ասել է Մորիսը: