Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարներ է նշանակել
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», - նշված է որոշումներում։