Վարշավայում կանցկացվի ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես
ԱշխարհԱյսօր Վարշավայում կբացվի ուկրաինական զորքերի կողմից ոչնչացված ռուսական զինտեխնիկայի ցուցահանդեսը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը լեհական Polsat News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռեզնիկովն ասել է, որ ռուս գեներալներն իրենց տանկերն են ուզում Լիսաբոնում։
«Եվ մենք կօգնենք, որպեսզի ռուսական տանկերը լինեն Եվրոպայում, բայց բեկորների տեսքով»,- հավելել է Ուկրաինայի պաշտպանության վարչության ղեկավարը։
Նրա խոսքով, ավելի ուշ նմանատիպ ցուցահանդես կանցկացվի եվրոպական այլ մայրաքաղաքներում՝ Մադրիդում, Լիսաբոնում, Բեռլինում և Փարիզում, իսկ Կիևում մայիսի 28-ին Միխայլովսկայա հրապարակում բացվել է ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես։