Ուկրաինայի ՌԴ զինված ուժերի կողմից գրավված տարածքներում հայտնվել են ինտերնետ և բջջային կապ
ԱշխարհԽերսոնում հայտնվել են ինտերնետ և բջջային կապ, շրջանի վերականգնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Այս մասին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի մամուլի քարտուղար Սերգեյ Մորոզը։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա պարզաբանել է, որ տարածաշրջանում սկսել են գործել բջջային օպերատորը և ինտերնետ պրովայդերները Ղրիմից և ԴԺՀ-ից։
Բացի այդ, Մորոզի խոսքով, իրենք պատրաստվում են մոտ ապագայում Խերսոնում բացել ռուսական անձնագրերի տրամադրման երկրորդ կենտրոնը։