Չինաստանը ռեկորդային քանակով նավթ է գնել Ռուսաստանից
ԱշխարհՌուսական նավթի ներմուծումը Չինաստան այս տարվա մայիսին տարեկան կտրվածքով աճել է 55%-ով, իսկ ապրիլի համեմատ՝ մոտ մեկ քառորդով։ Ամսվա վերջին հումքի մատակարարումների ցուցանիշը հասել է ռեկորդային մակարդակի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային տվյալները։ Արդյունքում` Ռուսաստանի՝ Չինաստանին նավթի հումքի մատակարարումը գերազանցել է Սաուդյան Արաբիային մատակարարումներին։
Այսպիսով՝ Սաուդյան Արաբիան դարձել է ռուսական նավթի երկրորդ խոշոր ներկրողը։ Մայիսի արդյունքներով՝ մատակարարումների ծավալն անցյալ տարվա մայիսի համեմատ աճել է 9%-ով և կազմել 7,82 մլն տոննա կամ օրական 1,84 մլն բարել։