Սևամորթ մայրը դժգոհել է, որ մարդիկ չեն հավատում, որ ինքը սպիտակամորթ որդի է մեծացնում
ԱյլԱՄՆ-ից սեւամորթ մայրը դժգոհել է, որ մարդիկ իրեն չեն հավատում, որ ինքը սպիտակամորթ որդի ունի, գրում է Daily Mail-ը։ Կնոջ խոսքով՝ երբ ինքը երեխայի հետ գնում է զբոսանքի, շրջապատի մարդիկ սկսում են թարս նայել իրեն։
28-ամյա Հիզեր Դալիան 9 ամիս առաջ լույս աշխարհ է բերել իր որդի Քարթերին: Այդ ժամանակից ի վեր, մոր խոսքերով, անծանոթները մաշկի սպիտակ գույնի պատճառով հաճախ հարցնում են իրեն, թե արդյոք նա իրո՞ք իր երեխան է: Սկզբում կինը վիրավորվում էր նման հարցերից, իսկ այժմ նա հումորով է վերաբերվում իրավիճակին:
«Մի օր եկան իմ տուն՝ շերտավարագույրները նորոգելու, և ենթադրեցին, որ ես նրա [որդու] դայակն եմ», - հիշում է Հիզերը:
Ինչպես բացատրել է Դալյան, իր ամուսին Ջոնն ունի բաց մաշկ, կապույտ աչքեր և ուղիղ մազեր, որոնք բոլորը բաժին են հասել Քարթերին:
«Նման բան հազվադեպ կարելի է տեսնել», - խոստովանում է կինը:
Քարթերի օրինակով Հիզերը ցանկանում է մարդկանց ապացուցել, որ երեխաները կարող են ծնվել ոչ այնպես, ինչպես իրենց ծնողներից մեկը, և դա բացարձակապես նորմալ է։