Հնդիկ երեխան ստացել է «ապակյա տղա» մականունը՝ ոսկրային հազվագյուտ հիվանդության պատճառով
ԱյլՀնդկաստանից դպրոցական տղան ստացել է «ապակյա տղա» մականունը՝ ոսկորների հազվագյուտ հիվանդության պատճառով, գրում է Mirror-ը։ 12 տարեկանում նա արդեն ավելի քան 100 կոտրվածք է ստացել։
Ռոհիտ անունով տղան ունի օստեոպորոզի ծանր ձև, և նրան գրեթե ցանկացած հպում կարող է հանգեցնել ոսկորների կոտրվածքների: 12 տարվա ընթացքում հնդիկ տղան մոտ 100 անգամ կոտրել է ոսկորները՝ տարեկան միջինը ութ կոտրվածք ստանալով։ Բացի այդ, երեխայի վիճակն ազդել է նրա արտաքինի վրա։
Հիվանդության պատճառով Ռոհիտին դպրոց չեն տարել, ուստի նրան գրել-կարդալ է սովորեցնում ավագ քույրը, ով սովորեցրել է եղբորը կարդալ։ Տղան չի կարողանում գրել, քանի որ անընդհատ սաստիկ ցավեր է ունենում։
Ինքը՝ Ռոհիտը, երազում է երգիչ դառնալ և կարծում է, որ հիվանդությունը խոչընդոտ չի դառնա իր նպատակին։ Ներկայումս աշխարհում օստեոպորոզի բուժում չկա, սակայն այս ախտորոշմամբ մարդիկ կարող են բուժում ստանալ՝ պաշտպանելու և ամրացնելու իրենց ոսկորները: