Բորիս Ջոնսոնը վիրահատվել է
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի քթի խոռոչի վիրահատության է ենթարկվել ընդհանուր անզգայացման տակ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթի մամուլի ծառայությանը։
Ջոնսոնի մամուլի խոսնակ Մաքս Բլեյնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերադարձել է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր տուն եւ հանգստանում է «սովորական» ընթացակարգից հետո։
Նա պատմել է, որ վիրահատությունը նախապես պլանավորված էր եւ իրականացվել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում պետական բյուջեով ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայությունում աշխատող բժիշկների կողմից։
Վիրահատության ընթացքում Ջոնսոնին փոխարինել է փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։
Հաղորդվում է, որ 58-ամյա Ջոնսոնը պետք է մեկնի Համագործակցության համաժողովին Ռուանդայում այս շաբաթվա վերջին եւ կմասնակցի այս ամսվա վերջին նախատեսված G7-ի եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին: