ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները. Irakanum.am
Քաղաքական
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը որոշումից տեղյակ չէր, բայց կայքի հետ զրույցում ասաց, որ սպասելի էր։ Հարցին, թե պատճառն այսօրվա ձայնագրությունն էր, Վարդազարյանն ասաց.«Պատվերն է այդպիսին եղել»։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ է անում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ