Կամբոջայում բռնել են քաղցրահամ ջրերում ապրող աշխարհի ամենամեծ կատվաձկանը
ԱյլԿամբոջայի Մեկոնգ գետում ձկնորսները հայտնաբերել են հսկա կատվաձուկ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
Ձուկը պատկանում է Urogymnus polylepis տեսակին՝ քաղցրահամ ջրերի հսկա կատվաձկներին։ Նրա քաշը հասնում է 661 ֆունտի կամ 300 կգ-ի։ Կենսաբան Զեբ Հոգանի խոսքով՝ սա ռեկորդային է քաղցրահամ ջրերի ձկների շրջանում։ 2005 թվականին Թաիլանդում որսած կատվաձուկը 7 կգ-ով ավելի թեթև էր։
Ձկնորսներն իրենք են հայտնել գիտնականին իրենց որսի մասին, քանի որ նա և իր թիմը աշխատում են պաշտպանել Հարավարևելյան Ասիայի գետերի ջրային բազմազանությունը «Մեքոնգի հրաշքներ» ծրագրի միջոցով, որը հովանավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Թեև համաշխարհային ռեկորդ սահմանելը գիտական նշանակություն չունի, բժիշկ Հոգանը նշել է, որ այս ձկան առկայությունը էկոհամակարգի առողջության ցուցանիշն է: Նա նաև հույս ունի, որ հայտնագործությունը տեղացիներին կհիշեցնի այս գետի յուրահատկությունը և կընդգծի այն պաշտպանելու անհրաժեշտությունը:
Ձկան վրա տեղադրել են հիդրոակուստիկ պիտակ և բաց թողել: Այժմ գիտնականները կհետևեն դրա շարժին՝ օգտագործելով գետի վրա տեղադրված 36 ստորջրյա սարքերը։