Արթուր Ղազինյանի՝ մանդատ դնելը երթի մասնակցելուն վնաս չէ. «Իրավունք»
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է.
«Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:
Որոշ շշուկների համաձայն` սապայմանավորված է առաջիկայում սպասվող մի նոր «ռեբրենդինգի» ենթարկված շարժման մեկնարկով: Սակայն շրջանառվող լուրերը Ղազինյանը չի մեկնաբանում:
Այդուհանդերձ, նշենք, որ նա երեկ «Դիմադրության» շարժման հրատապ երթին կրկին մասնակցում էր, ընդ որում` բավական բարձր տրամադրությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում