Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) 

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացը բարելավվում է. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում

Հասարակություն

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող  սուբվենցիոն ծրագրերում: Մասնավորապես, առաջարկվում է համապատասխան կարգում կատարել 4 փոփոխություն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դրանցից մեկը խոշոր է ու ռեֆորմային:

«Նախատեսում ենք այնպես անել, որ հաջորդ տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթային ու նախագծման այլ աշխատանքներն անենք այս տարի: Նպատակն այն է, որ շինարարական աշխատանքները գործնականում սկսվեն ավելի վաղ: Համայնքները մինչև հուլիսի 10-ը հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերը կներկայացնեն մարզպետարաններ: Վերջիններս էլ մինչև հուլիսի 15-ը կներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը կսահմանվի մինչև նոյեմբերի 30-ը: Դրանից հետո մինչև հաջորդ տարվա  փետրվար համապատասխան նիստերը կանցկացնենք: Այդ ամենն ավարտելուց հետո հաղթողներ կլինեն ու եղանակների բարենպաստ լինելուն պես շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել: Սա կարևոր փոփոխություն է: Այս տարի դժվար կլինի, հաշվի առնելով 2022 թվականի մեծ ծավալն ու, փաստորեն, 2023-ի համար սպասվող ծրագրերը: Այս տարի ծանրաբեռնված կլինենք, սակայն մյուս տարի արդեն պրոցեսը կսկսի աշխատել»,- ասաց նախարար Սանոսյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է խոշորացված համայնքներից ստացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Երբեմն միավորված համայնքներից ստացվում են միանման ծրագրերի մեծ փաթեթներ, սակայն տարբեր բնակավայրերին ու օբյեկտներին վերաբերող: Օրինակ՝ ջրագծի փոփոխություն է առաջարկվում 8 բնակավայրում, սակայն այն մեկ փաթեթով է ներկայացվում:

«Մենք գումարը մեկ միասնական փաթեթի համար ենք վճարում, սակայն գործնականում դա բաժանվում է լոտերի, և առանձին մրցույթ է անցկացվում: Լինում են բարեխիղճ շինարարներ, որոնք իրենց աշխատանքը պատշաճ կատարում են ու ավարտին հասցնում, լինում են շինարարներ՝ ոչ: Մենք չենք կարողանում պատշաճ աշխատանքը կատարած շինարարին վճարել, որովհետև ամբողջական ծրագրի համար ենք գումար տրամադրում, հետևաբար սպասում ենք ամբողջական ավարտին: Հիմա առաջարկում ենք կատարել փոփոխություն, որ կարողանանք իր աշխատանքը պատշաճ կատարած շինարարին ժամանակին վճարել»,- ասաց Գնել Սանոսյանը:

Հաջորդ փոփոխությունը կրկին համայնքների խոշորացմանն է վերաբերում: Համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, և չի բացառվում, որ այդ ընթացքում լինի ավագանիների ձևավորման խնդիր, ու համայնքները չհասցնեն սուբվենցիոն ծրագրերը հաստատել, ներկայացնել: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ նման համայնքներին ժամկետներից դուրս նորից դիմել:

«Մյուս փոփոխությունը գյուղական փողոցների սալարկման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետ է կապված: Փոխել ենք կառավարության աջակցության տրամադրման չափը՝ սահմանելով 50-70 տոկոս»,- ասաց Գնել Սանոսյանը:

Կարևորելով նման փոփոխությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձում են լավարկել համակարգը, որ սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն: Այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքը կսկսվի հուլիսից: «Այնպես անենք, որ հաջորդ տարվա մարտին արդեն լինեն հաղթողներ, որ կարողանան շինարարական աշխատանքները սկսել»,- հավելեց ՀՀ վարչապետը:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո
Ամենադիտված