Ուկրաինայի կառավարությունը հույս ունի երկիրը ԵՄ-ին կանդամակցի 2029 թվականին
ԱշխարհՈւկրաինայի կառավարության եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկը ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ակնկալվող ժամկետը 2029 թվականն է։
«Ավելի վաղ քիչ հավանական է, քանի որ հսկայական քանակությամբ օրենսդրություն պետք է ընդունվի և ուժի մեջ մտնի: Մենք ստիպված կլինենք ապրել եվրոպական օրենքների համաձայն»,- Նատալյա Ֆորսյուկի խոսքը մեջբերում է «Ուկրինֆորմ»-ը:
Ֆորսյուկի խոսքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման շուրջ բանակցությունների մեկնարկը սպասվում է հաջորդ տարվա սկզբին։