Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով (տեսանյութ) Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Զինվոր է մահացել. Պենտագոն. ՌԴ-ն աջակցում է Իրանին Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով Վարդևանյան․ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համար Վախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) Աշխարհի չեմպիոն Ռոդրին կարող է դառնալ «Ռեալի» նոր աստղը Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր Բեզոարյան այծերի հաշվառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից Ալավերդիում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, փոխարինվում տանիքները․ Արեն Մկրտչյան (տեսանյութ) Ընտանեկան բժիշկների աշխատավարձը համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո աճել է շուրջ 54 տոկոսով 

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

Բլոգոսֆերա

Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից:

Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ.

-️ Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից:

-Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել:

-️ Աժ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն:

-️ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ:

-️ Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի  Հանրապետության և Հայաստանի Հանրապետության   քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա:

-️Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։

Ուստի ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝

Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ  նախագահ:

Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով (տեսանյութ) Ռուբիոն մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զենքի շուրջ բանակցություններըԶենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Զինվոր է մահացել. Պենտագոն. ՌԴ-ն աջակցում է ԻրանինԱնդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսովՎարդևանյան․ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու համարՌուբիոն ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր հակամարտությունը անվանել է համաշխարհային աղետՎախկոտ փոքրիկ խմբակի սրտի ԿԸՀ-ն գնաց հերթական ապօրինության, փորձում են մեկուսացնել Նարեկ Կարապետյանին․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)Աշխարհի չեմպիոն Ռոդրին կարող է դառնալ «Ռեալի» նոր աստղըՍպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավորԲեզոարյան այծերի հաշվառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցումRMF24. Լեհաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճում էԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունիցԱլավերդիում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, փոխարինվում տանիքները․ Արեն Մկրտչյան (տեսանյութ)Ընտանեկան բժիշկների աշխատավարձը համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո աճել է շուրջ 54 տոկոսովՌուբիոն հաստատել է, որ հինգշաբթի օրը կհանդիպի Լավրովի հետՏարադրամի փոխարժեքը այսօրԼավրովը կանխատեսել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունները ԱՄՆ ագրեսիայից հետոՊՆ զորամասի պահեստապետին մեղադրանք է ներկայացվել դիզվառելիքի հափշտակության համարՓրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՀայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումըՌուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ որպես ամենամեծ միջուկային տերություններ, պետք է շարունակեն երկխոսությունըԸնդհատվեց Նարեկ Թորոսյանի կյանքի ճանապարհը․ համալսարանը ցավակցական հայտարարություն է տարածելԳագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերովԻրանը մեղադրել է Թրամփին նավթի գները իջեցնելու իր հայտարարություններովէ՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննությանՍյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան փորձագիտական համաժողովըՄոլդովան ցանկանում է մնալ ԱՊՀ շրջանակներում կնքված 17 միջազգային պայմանագրերի անդամՔացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տունԿարող ա՞ գիտեն 1917 թվականն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են. Արման ԱբովյանԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերիցԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիայինՓաստաբան Երեմ Սարգսյանին ՔԿ են հրավիրել հարցաքննությանՔոլեջների ընդունելության հայտագրման ժամկետը երկարաձգվել էՎարդևանյան․ «Նարեկ Կարապետյանի հարցով քաղաքական թատրոն է բեմադրվում»Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ Գագիկ Ծառուկյանի առերեսումից առաջ2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումըՆեթանյահուն քննարկել է Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտությանը վերադառնալու սցենարներըՏավուշում հանցագործությունների թիվը աճել էԶարմացած եմ Եզրաս արքեպիսկոպոսի հսկայական աշխատանքով, նա ամբողջությամբ նվիրվել է Աստծուն ծառայելուն. Մետրոպոլիտ ԱնտոնիՄեղրի կատարած նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում․ ՄԻՊ Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԿԸՀ-ն քննարկում է Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցըԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիային30-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով Եղեգիս-Շատին ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին․ կա վիրավորԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը Նյու Յորքի քաղաքապետ Մամդանին խոստովանել է, որ չի կարողանա ձերբակալել Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայնԱբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված»
Ամենադիտված