Հոգեբանները պարզել են, թե ինչպիսի հարաբերություններում է բարձրանում կնոջ լիբիդոն
ԱյլԿանանց ամենաշատը գրավում են այն զուգընկերները, որոնց հետ հավասար հարաբերությունների մեջ են, պարզել են Ավստրալիայի Սվինբերնի տեխնոլոգիական համալսարանի հոգեբանները։ Այս մասին նրանք խոսել են The Journal of Sex Research-ի հոդվածում:
Գիտնականները հարցազրույց են անցկացրել 18-39 տարեկան 299 կնոջ հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք գնահատում իրենց ներկայիս հարաբերությունները: Մասնակիցները պատասխանել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «Ո՞վ ավելի շատ գիտեր դիմացինի զգացմունքների մասին», «Ո՞վ է անցկացրել իր ազատ ժամանակը այնպես, ինչպես ուզում էր» և «Ո՞վ է փոխել իրենց սովորությունները և վարքագիծը, որպեսզի օգնի կամ գոհացնի իր զուգընկերոջը»: Մասնակիցները գնահատել են իրենց պատասխանները հինգ բալանոց սանդղակով՝ «հիմնականում իմ զուգընկերը» մինչև «հիմնականում ես»:
Ինչպես պարզվել է, նրանք, ում հարաբերություններն ամենահավասարն էին, ավելի հավանական էր, որ համաձայնվեին այնպիսի պնդումների հետ, ինչպիսիք են «Իմ զուգընկերոջ հետ հարաբերություններն ինձ մեծ երջանկություն են բերում», համեմատած նրանց հետ, ովքեր անհավասար հարաբերությունների մեջ էին: Հարաբերություններից ավելի մեծ բավարարվածություն ունեցող կանայք, իրենց հերթին, հայտնել են իրենց զուգընկերոջ նկատմամբ սեռական գրավչության ավելի բարձր մակարդակի մասին:
«Արդյունքները ցույց են տալիս, որ կնոջ ցածր սեռական ցանկությունը, հավանաբար, իրենից ներկայացնում է խնդիր, որը հարաբերությունների երկու զուգըկերները կարող են միասին լուծել: Սա մեկ անձի «մեղքը» չէ, և օգտակար կլինի դիտարկել սեռական ոլորտից դուրս գործոններ, որոնք կարող են նպաստել խնդրին»,- նշել են աշխատանքի հեղինակները։