Շնաձուկը հարձակվել է փրկարարի վրա
ԱյլԱՄՆ-ում շնաձուկը Նյու Յորքի Լոնգ Այլենդի լողափերից մեկում հարձակվել է փրկարար Զաք Գալոյի վրա։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Տղամարդը այդ ժամանակ անվտանգության խորհուրդներ էր տալիս շնաձկների հարձակման մասին և կատարում էր զոհի դեր։
«Ես շատ սուր ցավ զգացի և հասկացա, թե ինչ է կատարվում։ Հենց որ զգացի ռետինե տեքստուրան, հասկացա, որ դա ինչ-որ շնաձուկ է: Ես երեք անգամ հարվածեցի շնաձկանը։ Երևի երրորդ անգամ շրջվեց և պոչով հարվածեց կրծքիս»,- ասել է փրկարարը։
Գալոն առատ արյունահոսություն ուներ, սակայն նրան հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ափ, որտեղ նրան անմիջապես առաջին օգնություն են ցույց տվել։ Այս պահին փրկարարի կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպից հետո լողափը փակվել է լողալու համար։