Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն»-ի ֆուտբոլիստ է
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Ադամյանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:
«Շատ ուրախ եմ այս ակումբին միանալու համար: Որոշեցի միանալ «Քյոլն»-ին, քանի որ այն հրաշալի ակումբ է, յուրօրինակ երկրպագուներով և քաղաքն էլ շատ եմ սիրում»,- ասել է Ադամյանը:
Սարգիս Ադամյանը «Քյոլն»-ի կազմում հանդես կգա 23 համարի մարզաշապիկով:
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում «Քյոլն»-ը զբաղեցրել էր մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը և կմասնակցի Կոնֆենցիաների լիգայի խաղարկությանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար