Պանիրը, կարագը, միսը և մանկական սնունդը բրիտանական սուպերմարկետների նոր շքեղ ապրանքներն են
ԱշխարհԲրիտանիայում կարագին, մանկական սննդին և պանրին սկսել են կցել պիտակներ, որոնք պաշտպանում են ապրանքները գողությունից, գրում է Daily Mail-ը։ Դա պայմանավորված է ապրանքների գների կտրուկ աճով՝ երկրում կեցության թանկացման ֆոնին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ տարի հակառուսական պատժամիջոցների ֆոնին ստեղծված ճգնաժամի պատճառով աղքատության մեջ ապրող բրիտանացիների թիվը կարող է հասնել 1 միլիոնի։