Ուկրաինայում մինչ օրս զոհվել է 345 երեխա, վիրավորվել՝ 645-ը
Աշխարհ
Ուկրաինայի գլխավոր դատախազության վերջին տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 991 երեխա։ Զոհվել է 345 երեխա, վիրավորվել՝ 645-ը։
«Այս թվերը վերջնական չեն, տվյալները ճշտելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունների շրջաններում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում», - ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Մինչ օրս երեխաների շրջանում ամենամեծ թվով կորուստները (զոհվածներ և վիրավորներ) գրանցվել են Դոնեցկի շրջանում՝ 346, Խարկովում՝ 186 և Կիևում՝ 116։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ