Արարատի մարզում բախվել են Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարի Mercedes-ն ու Hayasa մոտոցիկլը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30 -ի սահմաններւոմ Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում բախվել են Ջրահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Ռուբենյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Գրիգորյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով, մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Ռուբենյանը Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարն է:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար