Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների աշխատանքից է կախված ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը. Փաշինյան
ՔաղաքականՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: Այս մասին հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումն ու իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք` հնարավորինս շուտ իրագործելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասաց նա:
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման
գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի
տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են
անցկացրել Վիեննայում։
Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում
Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել,
համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների
քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել
Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և
որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել
երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ