Ես ոչ մեկին չեմ հրավիրել լուսանկարվելու․ Լավրովն արձագանքել է
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ռուսական կողմի ներկայության պատճառով G20-ի նախարարների ընդհանուր լուսանկարին չմասնակցելու որոշումը, ասել է, որ ինքը ոչ ոքի չի հրավիրել իր հետ լուսանկարվելու, գրում է Ռիա Նովոստին։ «Ինչ վերաբերում է ինձ հետ հանդիպումների մասին հայտարարություններին, նրան, որ ինձ հետ չեն լուսանկարվի, ես ոչ մեկին չեմ հրավիրել լուսանկարվելու: Եվ ընդհանրապես ոչ մեկին ոչ մի տեղ չեմ հրավիրել: Ինձ հրավիրել է Ինդոնեզիան»,- լրագրողներին ասել է Լավրովը:
Նա նաև կշտամբել է արևմտյան երկրներին քաղաքավարության և էթիկետի կանոնները չհասկանալու համար, ինչը, նրա կարծիքով, արտահայտվեց G20-ի արտգործնախարարների հանդիպման բացման կապակցությամբ արևմտյան երկրների ներկայացուցիչների բացակայությամբ։ «Ռուսաստանը ոչ մեկի հետևից չի վազում»,֊հավելել է Լավրովը։