ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձն անվանել է ահաբեկչություն
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան զարմացած է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի՝ սպանության մասին լուրից, գրում է Gazeta-ն։
«Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր ծրագրել և կատարել են այս հրեշավոր հանցագործությունը, կրելու են պատասխանատվություն այս ահաբեկչական գործողության համար, որը արդարացված չէ և չի կարող արդարացվել», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակման մեջ։