Պատրիարք Կիրիլը, Զախարովան և Խուդավերդյանը հայտնվել են Կանադայի պատժամիջոցների տակ
Աշխարհ
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սահմանափակող միջոցներ են մտցվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը։
Պատժամիջոցների ցանկում են նաև Առաջին ալիքը, ВГТРК, RT, Sputnik և ռուսական այլ լրատվամիջոցներ։ Բացի այդ, Կանադան արգելք է դրել ռուսական ոսկու ներկրման վրա։
Պատրիարք Կիրիլից բացի պատժամիջոցների են ենթարկվել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Առաջին ալիքի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան, ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Պյոտր Ակոպովը և Յանդեքս խմբի նախկին գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։ Իրավաբանական անձանց ցանկում են հայտնվել նաև «Ռեգնում» լրատվական գործակալությունը և «Ռոսկոմնադզորը»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար