Լողավազանում սեքսով զբաղվող զույգին նկարահանած տղամարդուն ազատազրկում է սպառնում (տեսանյութ)
ԱյլՀոնկոնգցի տղամարդուն, ով ֆիքսել է հյուրանոցի տաք լոգարանում՝ հյուրերի աչքի առաջ սեքսով զբաղվող մի քանի երիտասարդների, սպառնում է ազատազրկում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ընդ որում, նա ասել է, որ վրդովվել է անընդունելի պահվածքից, և տեսագրությունը նկարահանել է՝ այն հետագայում իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով։
«Անձը, ով առանց օրինական իրավասության կամ արդարացի պատճառի, ցանկացած հասարակական վայրում կամ հանրության աչքի առաջ անպարկեշտ կերպով մերկացնում է իր մարմնի որևէ մաս, համարվում է հանցանքի մեղավոր և պատասխանատվություն է կրում դատարանի վճռով՝ տուգանք կամ ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով: Ի հավելումն այս կանոնի՝ տեսագրողը կարող է նաև խախտած լինել այդ հոդվածների վերահսկման կանոնադրությունը և կարող է պատշաճ կերպով պատժվել անձնական կյանքի անօրինական ներխուժման համար», - ասում է տեղի փաստաբան Ալբերտ Լուկ Վայ-Հունը: