Playboy-ի նախկին մոդելը բողոքել է, որ իրեն լուրջ չեն վերաբերվում
ԱյլPlayboy-ի նախկին մոդել Լինդսի Փելասը դժգոհել է, որ քանի որ ինքը գեղեցիկ և սեքսուալ է, մարդիկ իրեն լուրջ չեն վերաբերվում և հիմար են համարում։ Այս մասին նա խոսել է The Sun-ին տված հարցազրույցում։
31-ամյա Լինդսի Փելասը՝ ամերիկացի մոդել, Instagram-ի աստղ և Playboy-ի նախկին մոդել, անկեղծ հարցազրույց է տվել, որում նա ասել է, որ իր սեքսուալ տեսքն իրեն բերում է ոչ միայն երկրպագուների հիացմունքն ու սերը, այլև մշտական սթրես: Նա դժգոհել է, որ իր շքեղ արտաքինի և ութերորդ համարի կրծքի չափի պատճառով մարդիկ հաճախ իրեն համարում են «անպարկեշտ հիմար»:
«Եթե դու գեղեցիկ ես, մարդիկ քեզ լուրջ չեն վերաբերվում: Սեքսուալ լինելը խարան է, մարդիկ չեն հասկանում, որ ես իմ կրծքից մեծ եմ։ Իմ կյանքում շատ դեպքեր են եղել, երբ ստիպված եմ եղել ապացուցել, որ խելացի եմ և տաղանդավոր, այլ ոչ միայն գեղեցիկ»,- ասել է նա։
Լինդսի Փելասը իր վրդովմունքն է հայտնել, որ մարդկանց մոտ կա կարծրատիպ, որ «եթե գեղեցիկ ես, ապա հիմար ես», մի կարծրատիիպ, որը շարունակում է գովազդվել ֆիլմերում, ամսագրերում և գրքերում:
Մոդելը հավելել է, որ իրեն վիրավորել է այն փաստը, որ այս կարծրատիպը գործում է միայն կանանց մոտ։
Ինչու՞ ոչ ոք Դուեյն Դուգլաս Ջոնսոնին կամ Մարկ Ուոլբերգին հիմար չի համարում: Ինչո՞ւ է Ջասթին Բիբերը գեղեցիկ տեսք ունենում, երբ մերկ կրծքավանդակով լուսանկարներ է հրապարակում: Իսկ եթե կինն է նույնն անում, ուրեմն նա հիմար շիկահեր է»,- վրդովվել է մոդելը։