Հնդկաստանում ուսանողուհիները փախել են հանրակացարանից ուրվականների պատճառով
ԱյլՀնդկաստանում մի քանի աղջիկներ հեռացել են համալսարանական հանրակացարանից՝ պարանորմալ երեւույթների պատճառով: Այս մասին հայտնում է Northeast Now պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Կաստուրբա Գանդի հանրակացարանում, որը գտնվում է Ամբասա քաղաքում։ Հայտնի է, որ չորս տարի առաջ ուսանողուհիները նույնպես տեսել են սպիտակ հագուստով ստվերներ ու ֆիգուրներ։
Դեպքը կրկնվել են 2022 թվականի հունիսի վերջին։ Սկզբում հինգը հեռացան, իսկ հետո հաստատությունում խուճապ սկսվեց ու գնացողներն էլ ավելի շատացան։
Վարչակազմը նույնիսկ շտապ խորհրդակցություն է հրավիրել հանրակացարանի կուրատորների, տեղի բնակիչների և կրթության վարչության ներկայացուցիչների հետ: Նրանց կարծիքով՝ թմրավաճառներն են վախեցրել ուսանողներին, քանի որ շենքը պետք է նրանց։