Պուտինը դիմել է Շահնազարովին
ԱյլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է իր ծննդյան օրը նշող կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին։ Տոնական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նախագահը Շահնազարովին անվանել է տաղանդավոր ռեժիսոր և կազմակերպիչ, ստեղծագործ անձնավորություն, իր սիրած գործով տարված մարդ։ «Դուք հասել եք տպավորիչ մասնագիտական հաջողությունների, ստեղծել եք ֆիլմեր, որոնք իրավամբ համարվում են ռուսական կինոյի դասականներ։ Եվ իհարկե, կցանկանայի նշել ձեր երկար տարիների բեղմնավոր աշխատանքը՝ որպես հանրահայտ «Մոսֆիլմ»-ի՝ երկրի խոշորագույն կինոընկերության ղեկավար»,- գրել է երկրի ղեկավարը՝ կինոգործչին մաղթելով առողջություն և ոգեշնչում։