ԱՄՆ-ում հայտնաբերվել է հինգ մետրանոց էգ պիթոն՝ ներսում 122 ձվով
ԱյլԱՄՆ Ֆլորիդա նահանգում հայտնաբերվել է այստեղ երբևէ գտնված ամենամեծ օձը՝ բիրմայական պիթոն՝ 97,5 կգ քաշով և 5,5 մետր երկարությամբ։ Պարզվել է, որ կենդանին էգ է, որի ներսում բռնվելու պահին 122 ձու էր զարգանում, ինչը համաշխարհային ռեկորդ է պիթոնների շրջանում: Բացահայտման մասին հայտնում է Ֆլորիդայի պահպանության դեպարտամենտը։
Բիրմայական պիթոնները բերվել են ԱՄՆ 1970-ականներին: Օձերն արագ տեղավորվեցին այստեղ և չունենալով բնական թշնամիներ ու մրցակիցներ` սկսեցին սարսափեցնել տեղի կենդանական աշխարհին ու մարդկանց։ Օրինակ՝ ռեկորդակիր պիթոնը բռնվելուց քիչ առաջ կուլ է տվել հասուն սպիտակապոչ եղնիկին։ Հաշվի առնելով տեսակի հսկայական չափերը, դա կարող է լինել այն նույն պիթոնը, որն ազատ է արձակվել 50 տարի առաջ կամ փախել է անփույթ սեփականատիրոջից: