Թուլացել և թափվել են Դավթաշենի կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները․ փրկարարները սահմանազատել են տարածքը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 8-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի պատնեշի հատվածի բետոնե ծեփամածիկները թուլացել, թափվել են․ անհրաժեշտ է սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թուլացել և թափվել են կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները (մոտ 30 քմ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար