Ալեքսանդր Բլոկի տուն֊թանգարանի շենքում բնակարան է այրվում․ կա մեկ զոհ
Բլոգոսֆերա
Սանկտ֊Պետերբուրգում Դեկաբրիստների տանը, որտեղ գտնվում է Ալեքսանդր Բլոկի տուն֊թանգարանը, այրվում է բնակարան, հաղորդում է Mash на Мойке տելեգրամյան ալիքը։ 7 սենյականոց բնակարանի 13 բնակիչ տարհանվել է։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 5 միավոր տեխնիկա և 22 հրշեջ անձնակազմ։ Այրվել է մեկ սենյակ և 25 քմ մակերեսով միջանցք։ Ողջ տարածքը ծխապատ է։
Ավելի ուշ վերոնշյալ տելեգրամյան ալիքը խմբագրել է հրապարակումը՝ հաղորդելով, որ հրդեհի հետևանքով՝ կին է մահացել:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար