Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան 

Ապստամբությունը բնական իրավունք է․ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Քաղաքական

««Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից կարևորագույնն է: Այդ քաղաքակրթության ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև հայ ազգը:

Ըստ այդմ, երբ անհատի, կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզ և կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապա ապստամբությունը դառնում է բնական իրավունք։ Ըստ էության, ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է և ուղղակիորեն ամրագրված է միջազգային իրավունքի ու մի շարք գերտերությունների հիմնարար ակտերում։

Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաև բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում նաև մինչ օրս, Հայաստանի Հանրապետության՝ սոսկ դեկլարատիվ բնույթ կրող ու չիրացված, սահմանադրության մեջ` ի դեմս վերոհիշյալ իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ դրույթի։

Վերջին դարերում այլ քաղաքակրթություն դավանող ուժերը նվաճել են մեր երկիրը, գաղութացրել են և առայսօր շարունակում են տիրել մեզ: Ցավոք, այդ ընթացքում օտար ուժերին սպասարկողներ մեզանում գտնվել են մշտապես: Դրանց թվին են պատկանում նաև 1991 թվականից de jure անկախ, սակայն de facto նեոգաղութացված Հայաստանի նշանակովի բոլոր ադմինիստրացիաները:

2016 թվականի հուլիսի 17-ին հայ ազգի նվիրյալ զավակներից բաղկացած Սասնա Ծռեր խմբավորումը ապստամբեց օտարի շահը առաջ մղող օրվա իշխանությունների և նրանց հովանավորող օտարերկրյա ուժերի դեմ: Սասնա Ծռեր խմբավորումը զինված ապստամբությամբ իրացրեց բնական իրավունքը և ազդարարեց, որ հայ ազգը դեմ է Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ռուս-թուրքական ծրագրին։ Ապստամբությունը նպատակ դրեց ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այդ ծրագիրը սպասարկող ռեժիմին, ձևավորել ազգային կառավարություն և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։

Ապստամբությունը չհասավ իր վերջնական նպատակին, բայց, այդուամենայնիվ, նախադրյալներ ստեղծեց և ժամանակ տրամադրեց իշխանություններին՝ խուսափելու սպասվող աղետից, որը պետք էր պարզապես խելամտորեն օգտագործել: Ավաղ, ժամանակը մսխվեց, ցուցաբերվեց հանցավոր անգործություն, ոչինչ չարվեց օտարի ծրագրերին հակազդեցություն կազմակերպելու համար: Հակառակ դրան, գաղութարարը կրկին նախաձեռնողականություն ցուցաբերեց և 2018 թվականի կեղծ հեղափոխությամբ իշխանության բերեց նոր, բոլորովին արդեն անհայրենիք խամաճիկների, որոնց միակ առաքելությունը ռուս-թուրքական վերջնական հայակործան ծրագրի սպասարկումը պետք է դառնար: Ծրագրի առաջին մասն ի դժբախտություն մեզ հաջող իրականացվեց` Արցախը հանձնվեց թշնամիներին, այժմ ընթանում է Հայաստանի լուծարման ռուս-թուրքական ծրագրի վերջին արարը: Այդ առումով, բոլորովին պատահական չէ, որ երկարատև ազատազրկման են դատապարտվում Սասնա Ծռեր խմբավորման անդամները, քանի որ հենց նրանք են հայակործան ծրագրերը խափանողները, ըստ այդմ գաղութարարի և նրա խամաճիկ կառավարիչների համար վտանգ ներկայացնողները: Բնական էր, որ 30 տարի Հայաստանը կեղեքած որևէ հանցագործ իշխանավոր պատիժ չպետք է կրեր, ավելին` նրանցից շատերը այժմ էլ դիրքավորել են որպես ընդդիմադիրներ և շարունակում են գաղութարարի սցենարով մոլորեցնել հասարակությանը, նպատակ ունենալով թույլ չտալ ազգային զարթոնքի սկզբնավորումը:

Այդուհանդերձ, ընդունելով, որ պահն օրհասական է, որ հայ ազգը կանգնած է ճակատագրական` լինել-չլինելու խնդրի առջև, Ազգային-ժողովրդավարական բևեռն ապստամբության օրվա առթիվ շնորհավորում է մեր ժողովրդին և հավաստիացնում, որ ամեն ինչ անելու է կարճաժամկետ հեռանկարում գողացված հեղափոխությունը ժողովրդին վերադարձնելու և ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու՝ նրա իղձն իրականություն դարձնելու համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահման
Ամենադիտված