«VAZ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 17-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտակայքում ավտոմեքեան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա,. ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ