Դեռահասը խոստովանել է, որ նույնասեռական է և ինքնասպան է եղել
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում 15-ամյա դեռահասն իր ընկերներին ասել է, որ նույնասեռական է և ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին։ Դեռահասը երկու ընկերների հետ հասել է ինը հարկանի շենքի տանիք՝ այնտեղ ալկոհոլ օգտագործելու և հրավառություն դիտելու համար։ Տղաները զրուցել են, և տղան ընկերներին հայտնել է իր գաղտնիքը՝ ինքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի։
Դեռահասի ընկերները չեն կողմնորոշվել՝ ինչպես արձագանքել խոստովանությանը։ Տղան հանկարծ որոշել է ինքնասպան լինել։
Ոստիկանությունն այժմ պարզում է դեպքի պատճառներն ու մանրամասները։ Ինքնասպանության հետ կապված՝ գրություն չի հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ