Արարատ Միրզոյանը կայցելի Լեհաստան
Քաղաքական
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-֊լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ