ԵՄ առաջնորդները ստիպում են ուկրաինացիներին զոհաբերել իրենց կյանքը. Մեդվեդև
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները ուկրաինացիներին ստիպում են իրենց կյանքը զոհաբերել ԵՄ-ին անդամակցելու համար։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Քաղաքային խելագարները, ովքեր իրենց անվանում էին ԵՄ ղեկավար, ամբողջովին կորցրել են իրականության հետ կապը և ստիպում են դժբախտ ուկրաինացիներին զոհաբերել իրենց կյանքը Եվրամիությանն անդամակցելու համար»,- գրել է Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ «բազմաթիվ քաղաքական ստահակներ» շահարկում են Ուկրաինայի պետականության վերականգնման թեման նախկին սահմաններում «նոր ռազմական պատվերների հիման վրա և կրճատում են Կիևի ռեժիմին հատկացված դրամական հոսքերը»։
Ավելի վաղ Մեդվեդևը մեղադրել էր արևմտյան երկրներին այն բանում, որ սովորական եվրոպացիներն այս ձմռանը «դաժան ցուրտ» են տեսնելու։ Բացի այդ, նա մատնանշել էր Ռուսաստանի՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում պարենային ապրանքների մեծ գնաճի հետ կապ չունենալու հանգամանքը։