Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց 56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 

Փաշինյանի ո՞ր թիմակիցներն են նպաստում կոռուպցիոն ռիսկերի աճին

Վերլուծական
Ընդամենը օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափել էր այնպիսի ցավոտ թեմա, ինչպիսին է պետական գնումներում կոռուպցիոն ռիսկը: Ըստ Փաշինյանի՝ մեկ անձից գնումների ծավալները ավելանում են, հետևաբար ավելանում է նաև կոռուպցիոն ռիսկը: Ըստ այդմ պետք  է ձեռնարկվեն համապատասխան քայլեր այդ ռիսկը նվազեցնելու և կանխելու ուղղությամբ:
 
Անդրադառնանք այն պաշտոնյաներին, ովքեր տարվա սկզբից ամենամեծ ծավալի գնումներ են արել մեկ անձից, այսինքն ՝ առանց օրենքով նախատեսված մրցույթների անցկացման:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  մեկ անձից 8 միլիարդ 149 միլիոն դրամի գնում է կատարել ասֆալտապատում իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերությունից՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» և «Քարավան»։ Այս երկու ընկերությունները պետք է իրականացնեն Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերականգնման աշխատանքները, որը Գորիս-Կապան ավտոմայրուղում 21 կմ-ի՝ Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը դիտակում է՝ որպես այլընտրանքային ճանապարհ։ Պարզվում է՝ Ա.Ա.Բ. «Պրոեկտ» ՍՊԸ-ն պատկանում է 2-րդ նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։
 
Հակակոռուպցիոն կոմիտեն պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։ Գնումը կազմել է 18 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 37.000 դոլար։ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացած տեղեկությունների համաձայն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերի ցանկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, ով այժմ անցնում է քրեական գործով։
 
Մեկ անձից գնումները կազմում են գնումների 40-45%-ը, որի 90%-ը բաժին է ընկնում առողջապահության համակարգին։ Դիցուք` նախարարությունը «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ 299 միլիոն 750 հազար դրամի պայմանագիր է կնքել ՝ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար։
 
ՏՄՊՊՀ-ն 288,000 հազար դրամով համակարգչային ծառայություններ է գնել, 277,400-ով թվային տպագրության ծառայություններ, 6,737,700 դրամով էլ.էներգիայի բաշխման ծառայություն, 255,000 դրամի պատյաններ, 270,000 և 508,000 դրամի հսկողության համակարգեր, 438,600 դրամի փորձաքննության ծառայություններ, 715,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ, 250,000 դրամի ավտոմեքենաների լվացման ծառայություններ, 350,000 դրամի պատճենահանող սարքի վերանորոգման ծառայություն, 300,000 դրամի օդորակիչների վերանորոգման ծառայություններ, 450,000 համակարգչային սարքերի վերանորոգման ծառայություններ, 44,527,776 դրամի ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալություն. 1,950,000 դրամի փոստային ծառայություն, 115.120 դրամի տնտեսական ծառայություն, 1081600 մասնագիտական լաբորատոր հետազոտությունների ծառայություններ, 1328000 արտասահմանյան պատվիրակությունների ընդունման ծախսեր, 3214598.4 դրամի բենզին, 852500 դրամի արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության հետ կապված թվային տպագրության ներկայացուցչական ծառայություններ և այլն:
 
Ընդհանուր խրախճանքից հետ չի մնում նաև Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հասցրել է «Գունաշեն» ՍՊԸ-ից 38950,000 ՀՀ դրամի շենքերի վերանորոգման ծառայություններ գնել: «Խաչմիշշին» ՍՊԸ-ից 41415.000 ՀՀ դրամի ճանապարհների վերանորոգման ծառայություն է գնվել: «UԻՓԻԷՍ OԻL» ՍՊԸ-ից գնվել է 1356756 դրամի դիզվառելիք: Ալվդարդ Հարությունյան ԱՁ-ից գնվել է 3000000 ՀՀ դրամի շարժական աղբամաններ: Կրկին «ՍիՓիԷս»-ից գնվել է 5408000 ՀՀ դրամի բենզին: «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ից գնվել է 599400 ՀՀ դրամի համակարգչային ծառայություններ: «ԴԷ-ԱՈՒՌՈՒՄ» ՍՊԸ-ից գնվել է 2000,000 ՀՀ դրամի «Դիլիջան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգման և էներգաարդյունավետ աշխատանքների տեխնիկական հսկողություն» ծառայություն:
 
Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնյաների ցանկը, ովքեր Փաշինյանի սաած՝ նպաստում են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը փոքր չէ, սակայն, ինչ են արել իշխանությունները և պատկան մարմինները վերը նշված պաշտոնյաների գնումները ուսումնասիրելու և պոտենցիալ ռիսկերը վերհանելու ուղղությամբ, թերևս՝ ոչինչ...։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել
Ամենադիտված