Սուդանում բենզինը եւ դիզվառելիքը թանկանում են
ԱշխարհՇաբաթ օրը Սուդանում բենզինի գներն աճել են 90 սուդանի ֆունտով՝ հասնելով 760 ֆունտի (1,34 դոլար) լիտրի դիմաց, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նավթի նախարարությանը։
Դիզելային վառելիքի գներն աճել են 108 ֆունտով՝ հասնելով 748 ֆունտի լիտրի դիմաց։
Վերջին մեկ տարում վառելիքի գների կրկնակի բարձրացումներ են տեղի ունեցել, քանի որ Սուդանն ավարտել է վառելիքի սուբսիդիաների աստիճանական վերացման գործընթացը, որն այժմ պետք է հետեւի համաշխարհային գներին: