Բաղդադում կկայանա Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների՝ վերջին տարիներին առաջին հանդիպումը
ԱշխարհԲաղդադում կկայանա Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների՝ վերջին տարիներին առաջին հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը։
Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին այն բանից հետո, երբ Էր Ռիադը մահապատժի ենթարկեց շիա քահանա Նիմր ալ-Նիմրին:
Ապրիլից ի վե՝ր Իրաքը երկու երկրների միջեւ բանակցությունների հինգ փակ փուլ է անցկացրել հետախուզության եւ անվտանգության ղեկավարների մակարդակով, ասել է Հուսեյնը: