Չինաստանում Մին դինաստիայի ժամանակաշրջանի կայսերական հրամանագրի թղթագլան է հայտնաբերվել
ԱշխարհՉինաստանի Հեբեյ նահանգի Վան քաղաքում Մին դինաստիայի (մ.թ. 1368-1644 թվականներ) ժամանակաշրջանի կայսերական հրամանագրի թղթագլան է հայտնաբերվել։
Հրամանագրի տեքստը՝ 1,85 մետր երկարությամբ եւ 0,3 մետր լայնությամբ, պարունակում է 455 հիերոգլիֆ՝ գրված քայշու ոճով։
Մշակութային մասունքների պահպանության բաժնի ղեկավար Վան Վեյն ասել է, որ կայսերական հրամանագիր է տրվել 1606 թվականին, դրա տեքստում նշվում է, որ կոչումները շնորհվել են Ցզի Շու անունով ոմն պաշտոնյայի ծնողներին:
Այս կայսերական հրամանագիրը մեծ նշանակություն ունի Մին դինաստիայի ականավոր պաշտոնյաների ծնողների կոչումների, սոցիալական մշակույթի եւ վարվելակարգի համակարգի ուսումնասիրության համար։