ՌԴ ԱԳՆ-ն Կոսովոյին կոչ է արել դադարեցնել սադրանքները
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոչ է անում Կոսովոյին, ինչպես նաև ԱՄՆ-ին և Եվրամիությանը, որոնք կանգնած են այս մասամբ ճանաչված պետության հետևում, դադարեցնել սադրանքները։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի Telegram-յան ալիքը։
«Մենք Պրիշտինային և ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ ենք անում դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում», - ասել է դիվանագետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոսովոյի և Սերբիայի սահմանին կրակոցներ են հնչել։