Ուկրաինական հացահատիկով բեռնավորված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից
ԱշխարհՈւկրաինական հացահատիկով բեռնավորված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից՝ սևծովյան նավահանգիստների ապաշրջափակման շուրջ ձեռք բերված համաձայնության շրջանակում:
Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:
Այս տարվա փետրվարից Ռուսաստանն արգելափակել էր ուկրաինական նավահանգիստները, սակայն Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդության արդյունքում կողմերը պայմանավորվել են վերականգնել մատակարարումները:
Հաղորդվում է, որ առաջին նավը Օդեսայից ուղևորվել է դեպի Լիբանան: Առաջիկայում նախատեսվում են նաև այլ մատակարարումներ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին ռուսական և ուկրաինական պատվիրակությունները, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, համաձայնագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ՝ այդպիսով նպաստելով պարենային ճգնաժամի խորացմանը: