Բայդենը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման հարցը
ԱՄՆ
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ օպերատիվորեն քննարկել սպառազինությունների, այդ թվում՝ միջուկային, վերահսկման նոր համակարգը:
Այդ մասին օգոստոսի 1-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Համապատասխան հայտարարությունը զետեղված է Սպիտակ տան կայքում:
«Այսօր մեր վարչակազմը պատրաստ է օպերատիվ կերպով բանակցություններ վարել սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ, որը կփոխարինի СНВ-3-ը, երբ դրա գործողության ժամկետը լրանա 2026 թվականին»,-հայտարարել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ նույնիսկ սառը պատերազմի թեժ շրջանում Վաշինգտոնն ու Մոսկվան կարողացել են միասին աշխատել հանուն մոլորակի ռազմավարական կայունության ապահովման:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար