Իսրայելական օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բաքու. ուղևորներից մեկը մահացել է
ԱդրբեջանՈւղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով (սրտի նոպա) Թել Ավիվ-Մոսկվա միջազգային չվերթ իրականացնող El Al İsrael Airlines-ին պատկանող օդանավի կապիտանը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան:
Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքու:
Հաղորդվում է, որ այդուհանդերձ ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ: