Բուլղարիայի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը
ԱշխարհԲուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, երկրի 47-րդ գումարման Ազգային ժողովը ցրելու մասին հրամանագիր է ստորագրել:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից՝ միաժամանակ մանրամասնելով, որ խորհրդարանի նոր ընտրությունների ժամկետ է սահմանվում 2022 թ. հոկտեմբերի 2-ը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով, ձևավորվել է տեխնիկական կառավարություն, որի ղեկավարը կդառնա Գիլիբ Դոնևը: Կառավարության մյուս անդամների անունները ևս հրապարակվել են:
Բուլղարիայի 47-րդ գումարման ԱԺ-ն, Կիրիլ Պետկովի ղեկավարած կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո, այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ, ինչի պատճառով էլ երկրի նախագահը որոշել է օգոստոսի 2-ից ցրել խորհրդարանը: