Կոսովոյի իշխանությունները հետաձգել են սերբերի հետ հակամարտության սրումը
ԱշխարհԿոսովոյի իշխանությունները սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը հետաձգել են մինչև սեպտեմբերի 1-ը։ Ենթադրվում էր, որ Սերբիայի իշխանությունների կողմից տրված փաստաթղթերն ու համարանիշները կդադարեն գործել Կոսովոյի տարածքում։ Սա տարածաշրջանում լարվածության և ռազմական ակտիվության կտրուկ աճ է առաջացրել։
Տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող ուժերը հայտարարեցին իրավիճակին միջամտելու պատրաստակամության մասին։
«Կոսովոյի կառավարությունը պարտավորվել է 2022 թվականի օգոստոսի 1-ից երկուշաբթի օրվանից հետաձգել որոշման կատարումը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ կվերացվեն բարիկադները և կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենիին իրենց հանձնառության և ներդրման համար»,- գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կոսովոյի իշխանություններին։ Նրանք նշել են, որ հետաձգելու որոշումը կայացվել է հանրապետության նախագահ Վյուսա Օսմանիի և վարչապետ Ալբին Կուրտիի միջազգային գործընկերների հետ հանդիպումից հետո։