Սաակաշվիլիի դատը կրկին հետաձգվել է՝ առողջական վիճակի պատճառով
ՎրաստանՎրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիայի դատավարությունը կրկին հետաձգվել է, հայտնում է Aliq.ge-ն։
Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին նիստում ընթերցել է երկու փաստաթուղթ. քրեակատարողական վարչության կազմած արձանագրության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական գործընթացին՝ թե՛ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով, սակայն նա հրաժարվել է՝ որպես պատճառ նշելով իր առողջական վիճակը։
Դատավորն ընթերցել է «Վիվամեդ» կլինիկայից ստացված ծանուցագիրը, որում նշվում է, որ առողջական վիճակի պատճառով Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությունը ցանկալի չէ։ Ելնելով վերոգրյալից՝ դատարանը հարգելի է համարել ամբաստանյալի չներկայանալը և նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 20-ը։
Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը մեղադրյալներ Միխեիլ Սաակաշվիլիին և Թեմուր Ջանաշիային մեղադրում է բյուջետային խոշոր գումարի յուրացման մեջ՝ 9 մլն լարի։