Իլոն Մասկի հայրն ասել է, որ չի հպարտանում իր որդով
Այլ76-ամյա Էրոլ Մասկը՝ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենի հայրը, խոստովանել է, որ չի հպարտանում իր որդով։ Այդ մասին տղամարդը հայտարարել է YouTube-ի «Kyla and Jackie O» շոուի ժամանակ։
Հարցին, թե Էրոլ Մասկը հպարտանում է իր որդով, ով մոլորակի ամենահարուստ մարդն է, նա բացասական պատասխան է տվել. «Չէ... Դե, գիտե՞ք, նկատի ունեմ, որ մենք մի ընտանիք ենք, որը միշտ տարբեր բաներով է զբաղված: Այնպես չէ, որ մենք հանկարծ սկսեցինք ինչ-որ բան անել և առանց պատճառի հաջողվեց»,- ասել է միլիարդատիրոջ հայրը։
Ըստ Էրոլ Մասկի՝ իր ավագ որդին՝ Իլոնը, «այնքան երջանիկ չէ, որքան կցանկանար», քանի որ «կարծես ժամանակացույցից հետ է մնացել»: «Այնտեղ, որտեղ նա հիմա է… Նա կցանկանար այդտեղ լինել հինգ տարի առաջ: Նա հիասթափված է առաջընթացի ընթացքից»,- պարզաբանել է ընտանիքի ղեկավարը։
Հիշելով Իլոնի նկարները Միկոնոսում հանգստից, որոնք վերջերս պտտվում էին սոցցանցերում՝ Էրոլը նշել է, որ ժամանակն է, որ որդին դիետա պահի։ «Իլոնը շատ ամուր կազմվածք ունի, բայց լավ չի սնվում»,- հավելել է նա։